ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել. ԶԼՄ-ներ

08:45 • 09.03.15

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի՝ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհրդին։

 

Ավիահարվածը հասցվել է Թել Աբյադ քաղաքից հյուսիս-արևելք՝ թուրքական սահմանի մոտ։

 

Նշվում է, որ զոհերի թվում կան տեղի նավթարդյունաբերական գործարանի աշխատակիցներ, ինչպես նաև ԻՊ-ի մի քանի անդամներ։ Ընդհանուր առմամբ, ավիահարվածի հետևանքով մահացել է 30 մարդ։