Առնվազն 8 զբոսաշրջիկ է սպանվել Թունիսում թանգարանի վրա գրոհայինների հարձակման ժամանակ
Թունիսի մայրաքաղաքում թանգարաններից մեկի վրա գրոհայինների հարձակման ժամանակ առնվազն ութ զբոսաշրջիկ է սպանվել: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է Թունիսի ներքին գործերի նախարար Ալի ալ-Ուրուին, գրում է ria.ru-ն:
Mosaique FM ռադիոն հաղորդում է, որ զինվորականների համազգեստով երեք գրոհային պատանդ են պահում զբոսաշրջիկներին խորհրդարանի մոտակայքում գտնվող «Բարդո» թանգարանում:
Խորհրդարանականների համաձայն՝ դեպքի վայրում լսվում են կրակոցներ և պայթյուններ:
Նշվում է, որ իշխանությունները տարհանել են թանգարանից զբոսաշրջիկների մեծ մասին:
Ինչպես հաղորդել է CBS News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով թունիսյան ռադիոյին, թանգարանում կարող էր գտնվել մոտ 200 մարդ:










