Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Հալեպի հյուսիսային Խանդարաթ արվարձանում

16:57 • 18.03.15

Սիրիայի կառավարական զորքերը լիակատար վերահսկողություն են հաստատել Հալեպի հյուսիսային Խանդարաթ արվարձանում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Զինյալներից հետ վերցված շրջանը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ տեղակայված է ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարարելու հիմնական ճանապարհի վրա:

 

«Սիրիական բանակի մարտական գործողությունների արդյունքում վերահսկողություն է սահմանվել Հալեպի հյուսիսում գտնվող Խանդարաթ շրջանում»,-ասել է աղբյուրը:

 

Նրա խոսքով՝ ռազմական գործողության ընթացքում սիրիական բանակը զոհեր չի տվել: Վերջին անգամ այստեղ մի քանի օր շարունակ մարտեր էին տեղի ունեցել փետրվարին, և թուրքական կողմից եկող օգնության շնորհիվ սիրիացի զինվորականները ստիպված էին եղել մասամբ հետ քաշվել շրջանից:

 

Սիրիական կառավարությունը բազմիցս հարևան Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու համար: