Թունիսում ավարտվել է պատանդառության մղձավանջը թանգարանում. կան զոհեր
Թունիսում ավարտվել է ուժայինների գործողությունը Բարդոյի թանգարանում, որտեղ զբոսաշրջիկները պատանդ էին վերցվել:
ABC-ի փոխանցմամբ` գործողության հետևանքով սպանվել է երկու զինյալ: Զբոսաշրջիկների շարքում զոհերի թիվը հասնում է 19-ի: Հայտնի է, որ զոհերի թվում կան Լեհաստանի քաղաքացիներ:
Այսօր ավելի վաղ քաղաքացիական հագուստով երեք զինյալներ ներթափանցել էին Բարդոյի թանգարան և կրակ բացել ավտոբուսից դուրս եկող զբոսաշրջիկների վրա: Նրանց նաև 40 զբոսաշրջիկի էին գերի վերցրել: Նրանց թվում եղել էին իսպանացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ ու բրիտանացիներ:










