Ֆիլիպինցի մայրը փորձել է 2 ամսական երեխային այլ երկիր տեղափոխել` ուսապարկի մեջ թաքցրած (լուսանկարներ)
Հուսահատության ճիրաններում հայտնված ֆիլիպինցի մի կին փորձել է զարտուղի ճանապարհով իր փոքրիկ երեխային Պապուա Նոր Գվինեա տեղափոխել` նրան թաքցնելով ուսապարկի մեջ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Մանիլայի Նինոյ Աքուինո միջազգային օդանավակայանի անձնակազմն ուղղակի ապշել է` ուսապարկում հայտնաբերելով 2 ամսական տղայի:
Աղբյուրը մանրամասնում է, որ 25-ամյա կինը փոքրիկին նման ճանապարհով է որոշել այլ երկիր տեղափոխել, քանի որ երեխայի փաստաթղթերի հետ անճշտություններ են եղել:
Նշվում է, որ «ապօրինի ճամփորդը» հայտնաբերվել է ուղեբեռի ճառագայթային ստուգման ժամանակ: Ուսապարկի ներսից ստացված պատկերը խիստ կասկածելի է թվացել աշխատողներին:
Հայտնի է, որ օդանավակայանի տնօրինությունը թույլ է տվել կնոջն ու երեխային մեկնել Պապուա Նոր Գվինեա:












