ԵՊՀ-ում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել, իրականացվում է տարհանում

13:56 • 19.03.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 19-ին՝ ժամը 13.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք:


Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Տվյալ պահին իրականացվում է տարհանում:


Կտրվի լրացուցիչ տեղեկություն: