Գերմանիայի ամերիկյան ռազմաբազայում Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբ են հայտնաբերել

23:35 • 19.03.15

Ավելի քան  200 մարդ է տարհանվել Գերմանիայում ամերիկյան ռազմաբազայից Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած չպայթած ռումբի հայտնաբերման պատճառով: Ինչպես հաղորդում է ТАСС–ը` այս մասին հաղորդել է Nordbayerisher Kurier թերթը:


Ինչպես հաղորդվում է` ռումբը հայտնաբերվել է հինգշաբթի` գերմանական Գրաֆենվեր քաղաքում ամերիկյան ռազմաբազայի զինանոցների մոտակայքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ:

 

Տեղում աշխատում են ամերիկացի փորձագետները և Մարտական միջոցների ոչնչացման գերմանական ծառայության աշխատակիցները: Ռազմաբազայի տարածքը ռմբակոծության է ենթարկվել 1945-ի ապրիլին: