Դմիտրի Կիսելյովը «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Մոլդովայում
«Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Անդրեյ Կոնդրաշովը Մոլդովայում «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» են հայտարարվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Այս անձինք նշված են օտարեկրացի քաղաքացիների ցանկում, որոնց գտնվելը Մոլդովայի տարածքում արգելվում է: Համապատասխան որոշումը կայացրել է Միգրացիայի և ապաստանի հարցերով բյուրոն: Որքան գիտեմ, Կիսելյովի և Կոնդրաշովի նկատմամբ արգելքը սահմանվել է հինգ տարով»,- ասել է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ալինա Մերլիչը:
Դմիտրի Կիսելյովը «Россия-1» հռուստաալիքով կիրակնօրյա լուրեր է վարում: Անդրեյ Կոնդրաշովն անցած շաբաթ այդ նույն ալիքով ներկայացրել է «Ղրիմ. Վերադարձ հայրենք» ֆիլմը, որի մեծ մասը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցն է Ղրիմում 2014 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձություններին վերջինիս մասնակցության մասին:
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին կոչ է արել արգելել մի շարք ռուս պատգամավորների մուտքը երկիր, որոնք, նրա խոսքով, «խառնվում են Մոլդովայի ներքին գործերին»:










