Շվեդիայում անհայտ անձինք կրակ են բացել ռեստորանում. կան զոհեր և վիրավորներ

08:48 • 19.03.15

Անհայտ անձինք կրակ են բացել Հիսինգեն կղզում գտնվող շվեդական Գոտենբուրգ քաղաքի ռեստորաններից մեկում, գրում է gazeta.ru-ն:

 

Դեպքի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս ութ հոգի վիրավորվել է:

 

Ականատեսների խոսքերով՝ Կալաշնիկով ինքնաձիգներով տղամարդիկ մտել են ռեստորան ֆուտբոլային խաղի հեռարձակման ժամանակ:

 

Նշվում է, որ այդ հանցագործությունը հավանաբար կապված է շրջանում հանցավոր գործունեության ակտիվացման հետ և ահաբեկչական գործողություն չէ: