Ռուսաստանում ձերբակալվել է իտալական մաֆիայի անդամ, ով աշխատել է պիցցերիայում

16:05 • 19.03.15

Սանկտ Պետերբուրգի իրավապահները ձերբակալել են 33-ամյա իտալացու, ով իր հայրենիքում գտնվում է հետախուզման մեջ՝ հանցավոր խմբավորման անդամակցելու համար, գրում է Газета-ն։

 

«Հռոմի բնակիչ Նիկոլա դի Մաուրոն ձերբակալվել է Պետերբուրգում։ Նա զբաղվել է պիցցայի պատրաստմամբ քաղաքի առևտրային կենտրոններից մեկում։ Իր հայրենիքում նա հայտնի է որպես մաֆիայի անդամ»,- հայտնել են ոստիկանությունում։