Սնոուդենը հայրենիք վերադառնալու հնարավորություն չի տեսնում
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին նյութեր հրապարակելուց հետո գտնվում է ՌԴ-ում, հայտարարել է, որ այժմ ԱՄՆ վերադառնալու հնարավորություն չի տեսնում, գրում է Deutsche Welle-ն։
«Ես ցանկանում եմ տուն վերադառնալ և պատրաստ եմ պատասխան տալ արդար դատարանի առաջ, սակայն ներկայիս ամերիկյան օրենքները բացառում են արդար դատի հնարավորությունը»,- ասել է Սնոուդենը։
Նա կարծում է, որ ԱՄՆ-ում գործող օրենքները բացառում են արդար գործընթացի հնարավորությունը և որ իր հանդեպ դատը կընթանա ամբողջությամբ փակ ռեժիմով։










