Թունիսի թանգարաններից մեկում ահաբեկչության կասկածանքով 9 մարդ է ձերբակալվել
Թունիսում ինը մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են թանգարաններից մեկում պատանդառության համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Press գործակալությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել չորս ձերբակալվածի մասին:
Երեկ անհայտ անձինք պատանդներ են վերցրել Թունիսի մայրաքաղաքում գտնվող թանգարաններից մեկում: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 20 մարդ, 40-ից ավելին վիրավորվել է:










