Վարշավայի համալսարաններից մեկում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն են կարդացել

16:53 • 20.03.15

Մարտի 19-ին Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշնսկեգոյի անվան համալսարանում տեղի է ունեցել Լեհաստանում ճանաչված հրապարակախոս, եկեղեցական և հասարակական գործիչ Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկու դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:


Դասախոսությանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, համալսարանի հարյուրից ավելի ուսանողներ և դասախոսներ:


Բանախոսը ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը, անդրադարձավ հայերի մի մասի Լեհաստան տեղափոխվելուն և Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, որից հետո խոսեց Հայոց ցեղասպանության նախապատմությունից` ներկայացնելով դրա էությունն ու ծրագրավորումը: Հեղինակն անդրադարձել է նաև Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացին, ինչպես նաև ներկայացրեց Լեհաստանի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններն և խաչքարերը: Դասախոսության վերջում Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկին պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: