Աֆղանստանում ամբոխը Ղուրանն այրելու համար ծեծելով սպանել է կնոջը և այնուհետ այրել նրա մարմինը (լուսանկարներ, տեսանյութ)

15:13 • 20.03.15

Աֆղանստանի մայրաքաղաքում ամբոխը կնոջը ծեծելով սպանել է, այնուհետ այրել նրա մարմինը և գցել գետը: Ցնցող տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդկանց խումբը հարվածում 27-ամյա կնոջը Քաբուլի կենտրոնում:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հարձակվողներից մեկը կնոջը հարվածում փայտի կտորով, իսկ մեկ այլ տղամարդ քար է նետում գետնին ընկած կնոջ վրա: Որոշները տրորում են կնոջ մարմինը, իսկ մյուսները՝ հարվածում:

 

Որոշ տեղեկությունների համաձայն՝ կնոջ մարմինն այնուհետ տարել են գետի մոտ և այրել: Ամբոխը նման քայլի է դիմել, երբ կինը մեղադրվել է Ղուրանն այրելու համար:

 

Աղջկա հուսահատ ծնողները պատմել են Քաբուլի ոստիկանությանը, որ իրենց դուստրը երկար տարիներ տառապում էր հոգեկան հիվանդությամբ, և նա մտադրված չէր այրել իսլամի սուրբ գիրքը:

 

Ներքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ հարձակման առնչությամբ ձերբակալվել է չորս կասկածյալ:

 

Հարձակման տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում: Կադրերում երևում է, թե ինչպես են այլ մարդիկ նկարահանում իրենց բջջային հեռախոսներով, մինչդեռ ամբոխը ծեծում է կնոջը:

Brutal: A 27-year-old woman was lynched by a crowd of men in Kabul, Afghanistan, after she was allegedly seen burning a copy of the Koran

The mob could be seen stamping on the woman while some stamped on her repeatedly and battered her body with pieces of wood and bricks

Savage: Some of the men stamped on the victim's limp body while others could be seen punching and kicking her

One of the attackers can be seen repeatedly striking the woman with a piece of wood while another was filmed hurling a brick at her as she lay on the ground

Reports have emerged that police had been trying to disperse the angry crowd of 'thousands of people' who had gathered in the densely populated neighbourhood