Երևանում վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է ու սլաքն ընկել է շենքի տանիքին

12:33 • 20.03.15

Մարտի 20-ին՝ ժամը 11։36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:


Կտրվի լրացուցիչ տեղեկություն: