ՔԿՎ-ում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը քաղաքացիների ընդունելություն կիրականացվի
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հրամանով հաստատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում քաղաքացիների ընդունելության կարգը:
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից։
Քաղաքացիների ընդունելությունն իրականացվելու է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը` ժամը 16:00-18:00:
Տեղեկացվում է, որ հերթագրվելու, ինչպես նաև ընդունելության կարգին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 010.44.34.80 հեռախոսահամարով կամ այցելել քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքը:










