Աքսյոնովն ու Կոնստանտինովը դարձել են Ղրիմի առաջին պատվավոր քաղաքացիները

15:35 • 20.03.15

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն ու խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը դարձել են հանրապետության առաջին պատվավոր քաղաքացիները:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, կոչումը շնորհելու որոշումը կայացրել են Ղրիմի պետական խորհրդի պատգամավորները:

 

«Այս առաջնորդները Ղրիմի Հանրապետության իրական հայրենասերներ են: Այժմ, երբ ասում են «Աքսյոնով» կամ «Կոնստանտինով», պատկերացնում են Ղրիմը, իսկ երբ ասում են «Ղրիմ»՝ նկատի են ունենում այս մարդկանց»,-ասել է խորհրդարանի օրենսդրական հարցերի հանձնաժողովի նախագահ Եֆիմ Ֆիկսը:

 

«Ղրիմի պատվավոր քաղաքացու» կոչում է շնորհվել առաջին անգամ: Սա հանրապետության բարձրագույն պարգևն է:

 

Աքսյոնովն ու Կոնստանտինովը «Ղրիմյան գարնան» առաջնորդներն են. այդպես են թերակղզում կոչում անցյալ տարվա մարտի իրադարձությունները, երբ կազմակերպվեց ինքնորոշման հանրաքվեն, որի արդյունքում թերակղզին առանձնացավ Ուկրաինայից և միացավ ՌԴ-ին։