Եվրոպայում որոշել են ԵՄ-ի «ամենաերջանիկ» երկրները
Եվրոպական միության վիճակագրական ծառայության՝ «Եվրոստատի» կողմից անցկացված հարցման համաձայն՝ ԵՄ «ամենաերջանիկ» երկրներն են Դանիան, Ֆինլանդիան և Շվեդիան, գրում է korrespondent.net-ը:
Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «Ինչքանո՞վ եք ընդհանուր առմամբ գոհ ձեր կյանքից»: 11-բալանոց գնահատման սանդղակով դանիացիները, ֆինները և շվեդները ստացել են ութ միավոր:
Նրանց փոքր-ինչ զիջում են գերմանացիները՝ կյանքից բավարարվածության իրենց մակարդակը նրանք գնահատել են 7,3 միավոր:
Հույները գնահատում են կյանքից բավարարվածությունը 6,2 միավոր: «Ամենավատն» ապրում են բուլղարացիները՝ 4,8 միավոր:
Միջինը ԵՄ երկրներում կյանքից բավարարվածությունը կազմել է 7,1 միավոր:
Հարցման համաձայն՝ երիտասարդներն ավելի երջանիկ են տարեցների համեմատ, իսկ տղամարդիկ և կանայք միջինը մոտավորապես միևնույն չափ են գնահատում կյանքից բավարարվածությունը:
Ինչպես հիշեցնում է korrespondent.net-ը, այսօր աշխարհում նշվում է Երջանկության օրը:










