ՀՀ-ԵՄ ԽՎՀ նիստի ավարտին համանախագահները փոխանակեցին ԵՄ կրծքանշանը և անմոռուկը

15:07 • 20.03.15

Երևանում ընթացող Եվրոպական շաբաթն ավարտվեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստով:


Համանախագահների ասուլիսից հետո ՀՀ և ԵՄ պատվիրակության համանախագահները փոխանակվեցին կրծքանշաններով:


ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկը փակցրեց իր ԵՄ գործընկեր Սաջադ Քարիմի կոստյումին:


Նրան մոտեցավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ու իր կոստյումից հանելով ԵՄ նշանը՝ փակցրեց Սամվել Ֆարմանյանի կոստյումին: