Ֆրանսիայում մի քանի տոննա ծխախոտով բեռնատար են թալանել
Ֆրանսիական Սեն և Մարն շրջանում անհայտ անձինք առանց զենքի կիրառման մի քանի տոննա ծխախոտ են գողացել՝ ընդամենը սպառնալով վարորդներին, գրում է РИА Новости-ն։
Չորս հանցագործները կոտրել են բեռնատարի պատուհանները և, սպառնալով վարորդներին, նրանց դուրս բերել մեքենայից։ Հաղորդվում է, որ հարձակվողները զինված չեն եղել։ Նրանք վերաբարձել են մեքենայում գտնվող ծխախոտի մի մասն իրենց բեռնատարում։
Մեքենան, որում դեռ ծխախոտի տուփեր են եղել, մնացել է դեպքի վայրում լքված։ Նախնական տվյալներով՝ վնասը գնահատվում է տասնյակ հազարավոր եվրոներ։
Ավելի ուշ իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործների մեքենան այրված են հայտնաբերել։ Իսկ հանցագործներն այժմ գտնվում են փախուստի մեջ և դեռ չեն հայտնաբերվել։










