Դիանան ինձ ասաց, որ իմ հերոսը «մահանալու» է. Գուժ Մանուկյանը իր ու սցենարիստի հարաբերությունների մասին

11:03 • 20.03.15

Արդյոք ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ կոնֆլիկտի արդյունքում անձա՞մբ է հրաժարվել«Հարազատ թշնամի»  սերիալից և ճի՞շտ են կայքերում տեղ գտած այն գրառումները, որ դերասանն արդեն չկամությամբ էր գնում նկարահանման հրապարակ, Life.panorama.am-ը փորձեց պարզել դերասանից և սցենարիստից:

 

«Նախ ասեմ, որ ես ոչ թե տհաճությամբ, այլ ընդհակառակը՝ միշտ սիրով եմ գնացել նկարահանման: Գիտեմ, որ հեռուստադիտողը համակրում ու սիրում էր իմ կերպարին: Սցենարիստի հետ ոչ մի խնդիր չունեմ ու չեմ ունեցել երբևէ: Դիանան ինձ զանգահարեց, ասաց, որ իմ հերոսը «մահանալու» է, «Յուրիկը» «Կարպիչին» պետք է սպանի, քանի որ սերիալը ավարտվում է և մեկ-երկու շաբաթից նոր «պրոյեկտ» ենք սկսելու: Թեև, հետևում եմ ու տեսնում, որ Կարպիչն անընդհատ վերակենդանանում է… բայց սրանք ուղղակի խոսակցություններ են: Մեզ՝ հայերիս  մոտ սովորություն կա ասեկոսեներ տարածելու, դա ինձ համար հասկանալի է և արդեն վաղուց չեմ նեղվում նման բաներից»,- մեկնաբանեց Գուժ Մանուկյանը:

Շարունակությունը՝ այստեղ։