137 զոհ, 345 վիրավոր. «Իսլամական պետությունը» մզկիթներ է պայթեցրել Եմենում

19:55 • 20.03.15

Եմենի մայրաքաղաք Սանաայում մի շարք պայթյուններ են իրականացվել: Թիրախը հիմնականում մզկիթներն են: Հարձակումների հետևանքով կա առնվազն 137 զոհ, 345 վիրավոր: Այս մասին հայտնում է  The Associated Press-ը:

 

Հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Խմբավորման Եմենի մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որ «օրհնված գործողություններ» է իրականացրել  շիաների դեմ:

 

Ահաբեկիչները հարձակվել են հինգ մզկիթի վրա՝ ցերեկվա ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: