Ավստրիան, Իտալիան և Բալկանյան երկրները ջիհադականների դեմ պայքարի ծրագիր են համաձայնեցրել. ԶԼՄ-ներ

23:57 • 20.03.15

Ավստրիայի և արևմտաբալկանյան երկրների ԱԳՆ և ՆԳՆ ղեկավարները, ինչպես նաև՝ ԵՄ ներքին հարցերով եվրահանձնակատարն ուրբաթ հայտարարել են իսլամական ահաբեկիչների և ջիհադականների դեմ պայքարի համատեղ ծրագրի մասին:


Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` ORF ավստրիական հանրային հեռուստառադիոընկերությանը հղումով, Վիեննայում կայացած կոնֆերանսի ժամանակ ընդունված համատեղ ռազմավարությունը նախատեսում է սահմանապահների վերապատրաստումը, իսլամական զինյալների կողմից սահմանների  հատման կանխումը, բալկանյան երկրների ինտենսիվ համագործակցությունը Եվրոպոլի հետ:


Ռազմավարության շրջանակում կվավերացվի Հարավային Եվրոպայում ոստիկանական համագործակցության մասին կոնվնցիան: Այս մասին կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Յոհաննա Միքլ Լայթները: