Չճշտված տեղեկություններով ադրբեջանական կողմը երեկ 14 զոհ է ունեցել. Կարեն Միրզոյան

13:46 • 20.03.15

Լեռնային Ղարաբաղի տրամադրության տակ եղած չճշտված տեղեկություններով՝  ադրբեջանական  դիվերսիոն խումբը, որը երեկ Լեռնային Ղարաբաղի տարածք ներթափանցելու փորձ էր արել, ունեցել է 14 մարդու կորուստ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

«Ցավոք,  մենք ստիպված ենք արձանագրել, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝  շփման գծում  սադրանքներից զերծ մնալ, Ադրբեջանը շարունակում է նույն քաղաքականությունը: Սա ապակառուցողական մոտեցում է, և այն արդեն անցել է ողջամտության բոլոր սահմանները»,- ասաց Կարեն Միրզոյանը:


Նրա ամփոփմամբ՝ նման գործելակերպն արդեն իսկ մարտահրավեր է միջազգային հանրության բոլոր խաղաղարար  ձեռնարկներին: