Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորվել է «Թիզ» Կարենը. shamshyan.com
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է դռնփակ դատական նիստը:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատարան էր բերվել «Թիզ Կարեն» մականվամբ, Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում համար ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի այն նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառի երկամսյա կալանք:
Դատավոր բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և Կարեն Երեմյանը վերցվել է երկամսյա կալանքի:
Նա կասկածվում են Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը կատարած անձանց հանցանքը պարտակելու մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










