Ռուսաստանը սպասում է Լուկաշենկոյին և Նազարբաևին մայիսին Մոսկվայում. Պուտին

14:48 • 20.03.15

Ռուսաստանը սպասում է Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Նուրսուլթան Նազարբաևին Մոսկվայում 2015 թվականի մայիսին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ Ղազախստանի նախագահն ընդգծել է Պուտինի և Լուկաշենկոյի հետ ակտիվ և կանոնավոր հանդիպումների կարևորությունը՝ «հեռանկարային ուղղությունները քննարկելու համար»:

 

Ria.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը քննարկվել է համաշխարհային տնտեսությունում անկայուն իրավիճակը: