Դմիտրի Կիսելյովը վատն է. Mосковский комсомолец-ի լրագրողը՝ գործընկերոջ մասին
Դմիտրի Կիսելյովը վատն է. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրող Ալեքսանդր Մինկինը, ի պատասխան հարցի, թե կիսո՞ւմ նրա ռուս հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյով կարծիքը, որ Հայաստանում ռուսերեն չգիտեն:
«Դմիտրի Կիսելյովը շատ վատն է, ես նույնիսկ հրաժարվում են կանգնել նրա կողքին: Կրկնում եմ՝ ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր նրան համարում են վատը: Նա վատն է»,-ասաց Ալեքսանդր Մինկինը:
Իսկ նման հարցի անհրաժեշտությունը ծագել էր նրանից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ լավ է, որ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի աշխատանքային լեզուները անգլերենն ու ռուսերենն են:
Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի իմացությանը, ապա Ալեքսանդր Մինկինը կիսում է գործընկերոջ մտահոգությունը:
«Այո, 30 տարի առաջ Երևանում ռուսերենը գործածվում էր որպես մայրենի լեզու: Այսօր ավագ սերունդը, իհարկե, խոսում է ռուսերեն, կրտսեր սերունդը չգիտի ռուսերեն: Բայց սա ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի մեղքն է: Եթե մեր հետաքրքրությունն ավելին լիներ, մարդիկ կսովորեին»,-ասաց լրագրողը:
Հայերի հետ շփումներում նրան տեղեկացրել էին, որ «ռուսերենը կորցրինք, բայց անգլերենը այնքան էլ ձեռք չբերեցինք»:










