Երևանում փրկարարներն օգնել են մսաղացից դուրս բերել երեխայի ձեռքը

17:39 • 20.03.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 20-ին, ժամը 14.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մոտ 5 տարեկան երեխա, ում ձեռքը մնացել է մսաղացում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:


Ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ երեխային տեղափոխում են Արտաշիսյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:


Փրկարարները հիվանդանոցի վիրահատարանում բժիշկների հսկողությամբ և հատուկ գործիքների օգնությամբ 2011 թ. ծնված Ա. Ա.-ի (Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ) ձեռքը դուրս են բերել  մսաղացից: