Օբաման Նեթանյահուին սպառնացել է վերանայել դաշնակցական հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դժգոհություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունների վերաբերյալ և նախազգուշացրել, որ Վաշինգտոնը կարող է վերանայել իր մերձավորարևելյան դաշնակցի հետ հարաբերությունների տարբերակները: Իր դիրքորոշումը Օբաման արտահայտել է Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է lenta.ru-ն:
Ավելի վաղ՝ նախընտրական արշավի ընթացքում, Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ չի տա անկախ պաղեստինյան պետության ստեղծումը: Դրանից հետո NBC-ին տված հարցազրույցում նա մեղմացրել է իր դիրքորոշումը և հայտարարել, որ հանդես է գալիս երկու պետությունների խաղաղ գոյակցության օգտին, սակայն նշել է, որ դրա համար «պետք է փոխվեն հանգամանքները»:
«Լիկուդի» առաջնորդն իր հայացքները բացատրում էր այն հանգամանքով, որ Պաղեստինի ինքնավարության հրաժարվելում է Իսրայելը ճանաչել որպես հրեա ժողովրդի հայրենիք, ինչպես նաև այն, որ Գազան շարունակում է վերահսկել ՀԱՄԱՍ ծայրահեղական խմբավորումը:
Սպիտակ տունը հիասթափություն է հայտնել, որ Նեթանյահուն չի փոխել իր հայացքները և հասկացրել է, որ Վաշինգտոնը կարող է վերանայել տարիներ շարունակ ՄԱԿ-ում միջազգային ճնշումից Իսրայելին պաշտպանելու ուղղությամբ վարած իր քաղաքականությունը:










