Ուրուգվայում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ
Ուրուգվայում վթարի է ենթարկվել արգենտինական ինքնաթիռ։ Օդանավը կործանվել է Լագունա Սաուսե օդանավակայանում՝ Պունտա դել Էստա քաղաքի մոտակայքում, հայտնում է Лента-ն։
Beechcraft C90 ինքնաթիռում եղել է 10 մարդ՝ 8 ուղևոր և 2 օդաչու։ Նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռն ընկնելուց հետո այրվել է, և հույս չկա, որ ողջ մնացածներ կհայտնաբերվեն։
Դեպքի վայր են ուղարկվել համապատասխան ծառայություններ։ Տարվում է ավիաաղետի պատճառների հետաքննություն։










