Ռուս հետախույզները Հայաստանի լեռներում «դիպուկահարային մենամարտեր» են սկսել

14:11 • 20.03.15

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրաձգային վաշտի և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները մարտավարական «դուելներ» են սկսել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

 

Վարժանքներին ներգրավված է ավելի քան 100 զինվորական:

 

Նշվում է, որ հրաձգային վաշտի և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների շրջանում «դուելներն» ուսուցողական բնույթ են կրում, ինչը Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի դիպուկահարների պատրաստության վերջնական փուլն է: