Սիրիայում քրիստոնյաներին պաշտպանող մուսուլման է սպանվել
Սիրիայում սպանվել է մուսուլման շեյխ Մուհամմադ ալ- Ուտերադան, ով պաշտպանում էր քրիստոնյաների իրավունքները։ Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ «Պաղեստինյան կայսերական ուղղափառ միության» փոխնախագահ, կազմակերպության Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյաների պաշտպանության հարցերով հասարակական կենտրոնի ղեկավար Ելենա Ագապովան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Վաղ առավոտյան մենք հաղորդագրություն ենք ստացել Սիրիայից այն մասին, որ դաժանաբար սպանվել է շեյխ Մուհամմադ ալ- Ուտերադան, ում մենք անձամբ էինք ճանաչում»,- ասել է Ագապովան։
Նա նշել է, որ սպանվածը եղել է «հաշտեցման շարժման հայտնի ակտիվիստ»։ Ագապովայի տվյալներով՝ շեյխին կանխամտածված գցել են ծուղակը՝ հաշվեհարդար տեսնելու համար, և նետել են մեքենայի բեռնախցիկը։










