Պարոն Տարասյուկը ճիշտ չէ, ԼՂՀ ԱԳ նախարարի պատասխանը Տարասյուկին, ով ասել էր, որ ԼՂ- հարցում Հայաստանը ճիշտ չէ

13:17 • 20.03.15

Պարոն Տարասյուկը ճիշտ չէ. սա  Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի միակ մեկնաբանությունն է  Եվրանեսթ ԽՎ-ի նախկին համանախագահ Բորիս Տարասյուկի հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության  հարցում Հայաստանը ճիշտ չէ»:

 

Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի, որ Տարասյուկը հայ լրագրողներին իր այս դիտարկումն արել էր՝ ավելացնելով, որ սա Ուկրաինայի պաշտոնական տեսակետն է, վերջինս ասաց. «Կարծում եմ՝ այս հարցը պետք է ուղղվի ուկրաինական կողմին»: