Սոչիում «օրենքով գողերի» հավաքի ժամանակ ձերբակալվել է գործարար Ռուբեն Թաթուլյանը

09:56 • 20.03.15

Սոչիում ոստիկանները տապալել են քրեական աշխարհի ներկայացուցիչների հավաքը, որի անցկացումը նախատեսված էր Կրասնայա Պոլյանայում, հայտնում է Преступная Россия կայքը։

 

Հայտնի է, որ հավաքի նախաձեռնողը եղել է Շաքրո մականունով «օրենքով գող» Զախար Կալաշովը։ Իսկ մասնակիցների թվում պետք է լինեին «օրենքով գող» Թենգիզ Դումոևը, նույն ինքը՝ Գոչոն, և տեղի հեղինակություն Ռոբսոն մականունով հայազգի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ում մաֆիոզային գործունեության մասին լեգենդներ են պատմում։

 

Հայտնի է դարձել, որ ստուգումներից հետո բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել։