Բան Կի Մունը հայտնել է իր մոտ երջանկության հետ ասոցացվող երգը (տեսանյութ)

11:10 • 21.03.15

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է այն երգի անվանումը, որն իր մոտ ասոցացվում է երջանկության հետ։ Դա, ըստ նրա, Սթիվի Ուանդերի Signed, Sealed, Delivered, I'm Yours երգն է, գրում է korrespondent.net-ը:

 

Հայտարարությունն արվել է մարտի 20-ին նշվող Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ:

 

«Այս երգն ինձ հիշեցնում է կլիմայի նոր համաձայնագրի, ինչպես նաև զարգացման ոլորտի եկող օրակարգի մասին»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը: