Բուլղարիայի նախագահը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի 70-ամյակի միջոցառմանը

14:24 • 21.03.15

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը չի պատրաստվում այցելել Մոսկվա և մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, գրում է NewsBG.ru-ն:

 

Ինչպես հայտնել են բուլղարացի ղեկավարի մամուլի ծառայությունից, համապատասխան հրավերը ստացվել է, սակայն նախագահի մասնակցությունը Մոսկվայի տոնակատարություններին նախատեսված չէ:

 

Բուլղարիայի նախագահի նման որոշման պատճառների մասին չի հաղորդվում: