Հնդկաստանում 300 մարդ է ձերբակալվել` քննություններին արտագրելու համար

18:38 • 21.03.15

Հնդկաստանում 300 մարդ է ձերբակալվել դպրոցական քննություններին արտագրությամբ զբաղվելու համար: Այս մասին հայտնում է Interfax-ը:

 

Ձերբակալությունները տեղի են ունեցել Բիհար նահանգում, երբ հայտնի է դարձել տեղի դպրոցներում զանգվածային արտագրությունների մասին:

 

Նախօրեին այդ արտագրությունների լուսանկարները լայն տարածում էին գտել սոցցանցերում: Դրանցում կարելի էր տեսնել, թե քննություն տվողների հարազատները ինչպես են բառի բուն իմաստով մագլցում դպրոցի պատերը:

Հայտնի է դարձել, որ դպրոցի մոտ հերթապահող շատ ոստիկաններ կաշառքներ են ստացել և աչք փակել տեղի ունեցողի վրա:

 

Սկանդալից հետո 750 դպրոցական էլ դուրս էր մնացել դպրոցներից, քննությունները հետաձգվել էին:

Բիհար նահանգում տարեկան 1,4 մլն մարդ է քննություններ հանձնում: