ԻՊ-ի ահաբեկիչները քրդերի կողմից նշվող Ամանորի ժամանակ երեք զինվոր են գլխատել
Երեք քուրդ բանտարկյալներ, ովքեր քրդական ինքնապաշտպանական ուժերի զինվորներ էին, գլխատվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, այն ժամանակ երբ քրդերը նշում էին իրենց Նավրոզը՝ Ամանորը, գրում է Daily Mail-ը:
ԻՊ-ի ահաբեկիչներից մեկը գլխատելուց առաջ ելույթ է ունեցել և կոչ արել քրդական ուժերին դադարեցնել իրենց դեմ պայքարը:
Բոլոր երեք քուրդ զինվորներն էլ գերի էին ընկել Իրաքի Նինեվեհ մարզում:
Կայքը հիշեցնում է, որ ևս 5 տղամարդ է գլխատվել Իրաքի Մոսուլ քաղաքում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:



















