Ինչով են զբաղվում մոդելները պոդիումից հեռանալուց հետո (լուսանկարներ)
10:38 • 21.03.15
Մոդելները շատ շուտ են ավարտում իրենց կարիերան ու հեռանում պոդիումից, որովհետև այնքան գումար են աշխատում մի քանի տարում, որ լիովին բավարար է մի ամբողջ կյանք առանց աշխատելու ապրելու համար:
Թե ինչով են զբաղվում մոդելները «թոշակի անցնելուց» հետո՝ lenta.ru-ի անդրադարձում:
Ժիզել Բունդխեն

34-ամյա Ժիզել Բունդխենը 2014-ի ամենաբարձր վարձատրվող մոդելն էր աշխարհում, ով անցած տարի 47 միլիոն դոլար է վաստակել: Նա պոդիումը թողնելուց հետո զբաղվում է յոգայով, ժամանակ է անցկացնում ամուսնու և որդու հետ:
Թայրա Բենքս

1997-ին Թայրա Բենքսը ճանաչվել էր տարվա սուպերմոդել, սակայն արդեն 2005-ին նա որոշեց հեռանալ պոդիումից։ Այժմ նա վարում է America`s Next Top Model հեռուստաշոուն:
Ջենիս Դիքինսոն 

60-ամյա Ջենիսը մոդելային բիզնեսից դուրս գալուց հետո միացել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպությանը և պայքարում է, որ մարդիկ չգնեն բնական մորթուց մուշտակներ:
Էլ Մակֆերսոն

Նա 1990-ականների հայտնի մոդելներից էր, սակայն պոդիումը լքելուց հետո ավստրալացի Մակֆերսոնը ստեղծեց սեփական ներքնազգեստի բրենդը՝ Elle Macpherson Intimates-ը:
Քրիստի Բրինքլի

Քրիստիի մոդելային կարիերան սկսվել է 1980-ականներին, սակայն պոդիումից հեռանալուց հետո նա սկսեց աշխատել որպես դիզայներ, լուսանկարիչ, գրող և երգչուհի:
Սթեֆանի Սեյմուր 

Սթեֆանին նկարահանվել է Guns N’Roses խմբի Don't cry տեսահոլովակում և բավական հաջողակ մոդել է եղել 1990-ականներին: Այսօր 46-ամյա նախկին մոդելը զբաղվում է յոգայով, ժամանակն անցկացնում է ընտանիքի և երեխաների հետ:
Հայդի Կլում 

Կլումը հայտնի է որպես Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակ»: Տպավորիչ մոդելային կարիերայից հետո նա թողարկել է սեփական օծանելիքի ապրանքանիշը՝ Heidi Klum Intimates:
Հելենա Քրիսթենսեն

Նա նկարահանվել է Wicked Game երգի տեսահոլովակում, որը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենասեքսուալ տեսահոլովակներից մեկն աշխարհում, իսկ մոդելային կարիերան թողնելուց հետո Նյու Յորքում բացել է սեփական խանութը:
Սինդի Քրոուֆորդ

Սինդին 90-ականների ամենահայտնի սուպերմոդելներից էր, այժմ իրեն նվիրել է ընտանիքին և երկու դուստրերին: Նրա դուստրը՝ Կայան, չափազանց նման է մորը և արդեն հասցրել է նկարահանվել Versace-ի գովազդային արշավում, սակայն Սինդին դեմ է, որ աղջիկն իր ուղին ընտրի, քանի որ գտնում է, որ մոդելային բիզնեսը չափազանց դաժան է կանանց նկատմամբ:
Լինդա Եվանգելիստա

Հայտնի կանադուհին պատրաստվում է նշել իր 50-ամյակը: Նա 90-ականներին դարձել էր առաջին մոդելը, ում «թվեր» էին առաջարկում այս կամ այն միջոցառմանը միայն ներկա գտնվելու համար:
Placeholder










