Հռոմի պապը դատապարտում է մահապատժի կիրառումը ցանկացած դեպքում

12:49 • 21.03.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մահապատիժը մարդուն պատժելու անընդունելի տարբերակ է՝ ինչ հանցագործություն էլ որ գործած լինի։



Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Վատիկանում հանդիպելով Մահապատժի դեմ միջազգային հանձնաժողովի անդամներին՝ նա ընդգծել է, որ պատժի առավելագույն չափն ինքնին խախտում է մարդու կյանքի անձեռնմխելիության մասին օրենքը։

 

Հոգևոր առաջնորդը նաև նշել է, որ մարդկությունը դեռ չի ստեղծել մահապատժի կիրառման մարդասիրական մեթոդ։