Կանխվել է վերացման եզրին գտնվող կոկորդիլոսի տեսակի 72 խրտվիլակի ներմուծման փորձը ՌԴ

09:31 • 21.03.15

Տոմսկի և Կազանի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են կոկորդիլոսի 72 խրտվիլակի ներմուծման փորձը Ռուսաստան, ասվում է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Մաքսայինի աշխատակիցները ստուգել են մոսկովյան կազմակերպություններից մեկի հայտարարագիրը և բացահայտել «Շերեմետևո» օդանավակայանում Մադագասկարից կոկորդիլոսի 72 խրտվիլակի ներմուծման փորձը, գրում է lenta.ru-ն:

 

Խրտվիլակները Crocodylus niloticus տեսակին են պատկանում, որը գտնվում է վերացման եզրին: