Բակո Սահակյանն ընդունել է «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի մի խումբ մասնակիցների

21:34 • 21.03.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի մի խումբ մասնակիցների:

 


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են Արցախի պետականաշինությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

 


Երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հիմնադրույթներն ու պատասխանել ներկաների հարցերին:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման այցելություններն Արցախ` նշելով, որ մեր երկրում լինելն ու անմիջապես նրա հետ ծանոթանալը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ և օբյեկտիվ պատկերացում կազմել Արցախի մասին: