Ուզբեկստանում անհանգստացած են Կենտրոնական Ասիայում «Իսլամական պետության» ակտիվությամբ

13:25 • 21.03.15

Ուզբեկստանում անհանգստացած են հարևան Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ակտիվությամբ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով centralasiaonline.com-ին:

 

Ինչպես հայտարարել է Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայությունից վերլուծաբան Բախտիեր Շարաֆովը, ԻՊ-ի հայտնվելը «Կենտրոնական Ասիայի հենց դարպասների մոտ» նշանակում է, որ պոտենցիալ վտանգը գերազանցել է ահաբեկչությունների և մարտական գործողությունների մակարդակը:

 

Աֆղանստանի անվտանգության ծառայությունները հաստատել են, որ ԻՊ-ի գրոհայինները թաքնվում են Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով և ավելացրել են ակտիվությունն Ուզբեկստանի հետ սահմանին, հայտնել է նա: