Ստեղծվել է զարթուցիչ, որ նաև սուրճ է պատրաստում (լուսանկարներ)

20:56 • 26.03.15

Nottingham Trent University համալսարանը վերջերս ավարտած Ջոշուա Ռենոուֆը ստեղծել է մի զարթուցիչ, որը հաշվարկում է «տիրոջ» արթնանալու ու սուրճ պատրաստելու ժամանակը և միշտ տաք սուրճ է մատուցում:



Անհրաժեշտ է միայն տեղադրել սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները՝ սուրճ, կաթ, շաքարավազ և ջուր:


Barisieur սարքը հատուկ պատրաստված է նրանց համար, ովքեր ցանկանում են սուրճ ըմպել անմիջապես արթնանալուց հետո, գրում է mentalfloss.com-ը:


Նշվում է, որ սարքը դեռ հասանելի չէ հանրությանը:

 

Ստեղծվել է զարթուցիչ, որ նաև սուրճ է պատրաստում (լուսանկարներ)