Առաջին անգամ գալակտիկաների միավորում է նկատվել` սև խոռոչների պատճառով

03:41 • 27.03.15

Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները հետևել են, թե ինչպես են սև խոռոչների պատճառով գալակտիկաները միավորվում: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»:

 

Դա հաջողվել է ամերիկացի, իսպանացի և բրիտանացի գիտնականների միջազգային խմբին: Նրանք, մասնավորապես, ֆիքսել են հզոր քամու ծնունդ` գերզանգվածեղ սև խոռոչից: Այդ քամին գազը դուրս է մղել  գալակտիկայից: Այդ գազը իր հերթին աստղագոյացնող հիմնական նյութն է:

 

Պարզվել է, որ աստղային համակարգում հսկայական սև խոռոչի առկայությունը հանգեցնում է մասնիկների ուժեղագույն հոսանքների առաջացմանը: Էներգիայի հետ տիեզերական քամին տրիլիոն անգամ գերազանցում է արեգակնային ճառագայթման էներգիան:

 

Ավելի պարզ ասած` այս ամենը նշանակում է, որ ամեն տարի գալակտիկայի կենտրոնական շրջաններից հեռացվում է 800 արևի զանգված ունեցող մատերիա: IRAS F11119+3257 անվանումով գալակտիկան տեղակայված է Մեծ արջի համաստեղությունում: Գիտնականները կարծում են, որ դա առաջացել է երկու այլ աստղային համակարգերի բախումից:

 

Առաջին անգամ գալակտիկաների միավորում է նկատվել` սև խոռոչների պատճառով