Apple-ի ղեկավարը պատրաստ է իր ամբողջ կարողությունը տրամադրել բարեգործության
Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը մտադիր է իր ամբողջ կարողությունը տրամադրել բարեգործության, բացառությամբ այն գումարի, որը կպահանջվի իր զարմիկի կրթության վճարի համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կուկի ակտիվների ընդհանուր գումարը գերազանցում է 800 մլն դոլարը։ Նա մտադիր է ապագայում այդ միջոցները հատկացնել ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ԱՄՆ-ում ներգաղթի համակարգի բարեփոխումների համար։
Նա նշել է, որ արդեն սկսել է առանց ավելորդ աղմուկի գումար նվիրաբերել, սակայն ցանկանում է մշակել համակարգային մոտեցում բարեգործությանը, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ կտրոններ ստորագրել։
Բացի այդ, ընկերության ղեկավարը նշել է, որ ցանկանում է վճարել իր զարմիկի կրթության համար, ով հիմա 10 տարեկան է։










