Երիտասարդներն ապացուցել են, որ սաբվուֆերով կարելի է կրակ մարել (տեսանյութ)

12:18 • 27.03.15

Վաշինգտոնում գտնվող Ջորջ Մեյսոնի համալսարանի ուսանողներն ապացուցել են, որ ձայնային ալիքներն ունակ են մարել կրակը, ինչի համար օգտագործել են սաբվուֆեր՝ ակուստիկ համակարգ, որը ցածր հաճախականության ձայներ է վերարտադրում, գրում է metro.co.uk-ը:

 

Վիետ Տրանը և Սեթ Ռոբերթսոնը սովորում են որպես ինժեներ-էլեկտրիկ:

 

Նրանք ասել են, որ այժմ սահմանափակվում են միայն խոհանոցային հրդեհները մարելու մտքով՝ օգտագործելով, օրինակ, այրվող թավան:

 

Այնուամենայնիվ, երիտասարդները հույս են հայտնել, որ նման տեխնոլոգիան կարող է կյանքեր փրկել, եթե օգտագործվի ավելի մեծ շենքերի կամ անտառային հրդեհների մարման համար:

 

Երիտասարդներն ապացուցել են, որ սաբվուֆերով կարելի է կրակ մարել (տեսանյութ)