3D տպիչով տպված պատյանի շնորհիվ կրիան երջանիկ կյանք է վարում (լուսանկարներ)

13:53 • 27.03.15

Կյանքի գրեթե յուրաքանչյուր ոլորտ ներթափանցած եռաչափ տպման տեխնոլոգիան ոչ միայն թեթևացնում է մարդկանց առօրյան, այլև էապես օգնում կենդանիներին:

 

Ինչպես նշում է huffingtonpost.com-ը, ասվածի վառ օրինակն է Կլեոպատրա մականունով կրիան, որի պատյանը սկսել էր դեֆորմացվել ու անհանգստություն պատճառել կենդանուն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Կլեոպատրայի պատյանը հարթ մնալու փոխարեն սկսել է մասերի բաժանվել ու բուրգի պես վեր աճել: Արդյունքում պատյանը կորցրել է իր ամրությունն ու խոցելի է դարձել, ինչի հետևանքով կրիան անպաշտպան է մնացել տարատեսակ բակտերիաներից ու վարակներից:

 

Ուստի կենդանուն օգնելու համար ամերիկացի մասնագետները որոշել են դիմել ժամանակակից տեխնոլոգիաների օգնությանն ու 3D տպիչի միջոցով Կլեոպատրայի համար նոր, հուսալի պատյան տպել:

 

Պատյանը պատրաստող Ռոջեր Հենրին պատմել է, որ ինքը հարյուրավոր ժամեր է ծախսել արհեստական պատյանի բոլոր անհարթությունները շտկելու ու այն Կլեոպատրայի համար անթերի դարձնելու համար:

 

3D տպիչով տպված պատյանի շնորհիվ կրիան երջանիկ կյանք է վարում (լուսանկարներ)