Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ

12:46 • 27.03.15

Թուրքիան և Ուկրաինան կհամագործակցեն տիեզերական ոլորտում, հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

 

«Թուրքական պատվիրակությունը նոր է մեկնել Ուկրաինայից։ Մենք պայմանավորվել ենք բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ։ Ամենի մասին այժմ չենք կարող խոսել»,- նշել է նախագահը։

 

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ նախագահը հայտնել է, որ իր կողմից խոստանում է անել ամեն ինչ, որ «ձեռնարկությունները ծանրաբեռնի աշխատանքով»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ձեռնարկությունները պետք է լինեն մրցունակ կամ «ճանապարհ տան մյուսներին»։

Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ