Cyanogen Inc. ընկերությունը 80 մլնի հասնող ներդրումներ է ստացել

20:33 • 28.03.15

Ամերիկյան Cyanogen Inc. նորաստեղծ ընկերությունը, որը աշխատում է Android օպերացիոն համակարգի հետ համատեղելի Cyanogen OS օպերացիոն համակարգի մշակմամբ և մատակարարմամբ, ներդրումներ է ստացել, որից հետո ընկերության արժեքը ավելացել է, գրում է oszone.net-ը:


Ֆինանսական վերլուծաբանների տվյալների համաձայն շուկայական գինը ներդրումներ ընդունելուց հետո ավելացել է՝ հասնելով 1 մլրդ դոլարի:

 

Ներդրումների ընդհանուր գինը կազմել է 80 մլն դոլար:

 

Ըստ Cyanogen Inc. ընկերության ներկայացուցիչների նոր ռազմավարական համաձայնությունների մասին կհայտարարվի ավելի ուշ:

 

Մի շարք վերլուծաբաններ և ֆինանսական մասնագետներ այն կարծիքի են, որ Cyanogen Inc.-ը ունակ է թվային տեխնոլոգիաների շուկայում երրորդ խոշոր բրենդը դառնալու՝ Google-ի և Android-ի հետ հավասար: 

Cyanogen Inc. ընկերությունը 80 մլնի հասնող ներդրումներ է ստացել